«Կալանքներ պիտի դրվեն Ալիևի, նրա կլանի, ընտանիքի բանկային հաշիվների վրա». Նաիրա Զոհրաբյան
![]() 186 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 11:54 «Ես առանձնազրույց եմ ունեցել Ստրասբուրգում պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հետ. Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը՝ Ադրբեջանում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված է ամենածանրագույն մեղադրանքները»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ադրբեջանի ղեկավարը հստակ նշել է՝ գերեվարված անձանց մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար, Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ»,- ասաց պատգամավորը: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ»,- նշեց նա: Զոհրաբյանի խոսքով՝ «Նավալնու պրիչոսկան խառնվում ա Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ է կիրառում, զրկում է Ռուսաստանին ձայնի իրավունքից»: ԲՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ կալանքներ պիտի դրվեն Ալիևի, նրա կլանի, նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա: «Դա մենք կարող ենք անել, և ես դիմում եմ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ միասնական հայտարարությամբ կամ ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշել այն կոնկրետ պատժամիջոցները, որ պիտի կիրառվեն Ադրբեջանի հանդեպ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
