ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ի՞նչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ»
![]() 310 Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 08:57 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսում է քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությունը, որով վերջինները պահանջում են չեղյալ համարել հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական դատարան են դիմել «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ու «Վերելք» կուսակցությունները: «Հայաստան» դաշինքը 200-էջանոց դիմումում հետևյալ հարցադրումներն է արել: Առաջին հերթին ընդդիմադիր ուժը բարձրացրել է հարցը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, չնայած Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, բայց մնացել էր պաշտոնակատար: Այսինքն՝ նրանք հարց են բարձրացրել, թե որքանով է այդ հանգամանքն իրավական: Ապա դիմումում անդրադարձ կա խախտումներին և այն իրողությանը, որ արձանագրություններում ստորագրություններ չեն եղել (խոսքը 200 ստորագրության մասին է), կան նաև ընտրական ցուցակների կրկնվող էջեր, որոնք բնութագրվել են որպես տեխնիկական սխալ, ապա նաև մատնանշված են դեպքեր, երբ մեկ անձը ստորագրել է մյուսի փոխարեն: Իսկ, ահա, «չաշխատող» անձնագրերն իսկապես մեծ թիվ են եղել. խոսքը մոտ 109 հազար անձնագրերի մասին է, որոնց տեխզննող սարքերը չեն ճանաչել: Եվ ուշագրավ է, որ մինչ Սահմանադրական դատարանն այսօր նոր սկսում է դատաքննության փուլը, երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն շնորհավորում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե վերջինս վայելում է ժողովրդի վստահությունը: Այսինքն՝ դեռ դիմումներն անգամ չեն քննվել, պարզ չէ՝ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, թե ոչ, սակայն ՌԴ նախագահը նրան շնորհավորում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
