Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՀՀ-ի հանդեպ Նիդերլանդների հետաքրքրությունը նկատելիորեն աճել է». Հակոբ Բադալյան

«ՀՀ-ի հանդեպ Նիդերլանդների հետաքրքրությունը նկատելիորեն աճել է». Հակոբ Բադալյան
215
Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 16:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 23-ից սկսած հոլանդական Էյնդհովեն քաղաքից շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ կիրականացվի ուղիղ չվերթ դեպի Երևան:
Այս տեղեկությունը արժե համադրել ընդհանրապես Հայաստանի հանդեպ Նիդերլանդների նկատելիորեն աճած հետաքրքրության հետ: Եթե չեմ սխալվում, մոտ երեք տարի առաջ կայացվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու որոշումը, և այն գործում է: Նիդերլանդները բավականին աշխույժ է նաև ռեգիոնալ հարցերում Ադրբեջանի գործողությունները դատապարտելու խնդրում:
Իհարկե, այդ ամենի խորքում առաջին հերթին, թերևս, Թուրքիան է, Նիդերլանդների համար այդ երկրի զգայունությունը, հաշվի առնելով, նկատի ունենալով նաև Նիդերլանդներում թուրքական բնակչության հոծությունն ու դրանից բխող հնարավոր մեծ ու փոքր ռիսկերը: Բայց Հայաստանն, անշուշտ, պետք է ձգտի առավելագույնս օգտագործել հետաքրքրվածության բուն հանգամանքը, և էդտեղ շոշափելի դեր կարող է ունենալ նաև հայ համայնքը, որը հիմնականում Հայաստանից մեկնածների «երիտասարդ» համայնք է:
Նիդերլանդներն ունի բավականին ուժեղ տնտեսություն ու Եվրոպայում այդ երկրի դերը միտված է աճի:
Հ.Գ. ցավոք, ֆուտբոլ խաղալն են մոռացել, բայց դա էլ կսովորեցնենք»: