«Ասք՝ Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին». Դանիել Իոաննիսյան
![]() 243 Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 10:06 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասք՝ Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի, ինչպես նաև վարչապետի պաշտոնավարման մասին Սկզբից գրում ես սահմանադրություն, որտեղ չես նախատեսում ԱԺ արտահերթ ընտրություններ անելու մարդավարի մեխանիզմներ... Օրինակ՝ ԱԺ ինքնալուծարման իրավունք, կամ նման մի բան։ Ավելին, այդ սահմանադրությամբ մարդավարի/հստակ չես գրում, թե վարչապետի հրաժարականի դեպքում նա շարունակում է պաշտոնավարել, թե ոչ։ Հետո, երբ ժողովրդավարությանը վայել արտահերթ ընտրություններ անելու համար վարչապետն ստիպված տեխնիկական հրաժարական է տալիս (այսինքն՝ հրաժարական է տալիս առանց պաշտոնը լքելու ցանկության կամ մտադրության) ու շարունակում է պաշտոնավարել, դու այդ կապակցությամբ շուխուռ ես անում՝ «Թե բա Նիկոլ Փաշինյանը պաշտոնը լքելու դիմում տալոով՝ պաշտոնավարման դադարեցման իր կամքն է հայտնել»։ Այս մարդիկ թե ամոթից լռեն, որ այս աստիճան թերի սահմանադրություն են բոլորիս վզին փաթաթել, եկել, ժողովրդավարական մեխանիզմի համար իրենց իսկ ստեղծած պրոբլեմների՝ իրենց իսկ թողած բացի օգտագործմամբ հաղթահարումը ներկայացնում են որպես իշխանության զավթում։ Այլ կերպ ասած՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն Սահմանադրական դատարանում մի մանիպուլյատիվ գիծ են տանում. թե բա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հրաժարական է տվել, այսինքն՝ արտահայտել է պաշտոնավարումը դադարեցնելու կամքը և ուրեմն՝ իր պաշտոնավարման շարունակությունը վարչական ռեսուրսի զավթում ու չարաշահում է։ Արդեն քանի որ օր է, ինչ լուրջ-լուրջ այս թեզը քննարկվում է ու բոլորը, կարծես, մոռացած լինեն մի պարզ իրողության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին ոչ թե արտահայտել է պաշտոնից հեռանալու ցանկություն, այլ հրաժարականով սկսել է արտահերթ ընտրութուններ անելու պրոցես։ Ի վերջո, Դավիթ Հարությունյանը, Հրայր Թովմասյանն ու այժմյան սահմանադրության մյուս հեղինակները թող ասեն, թե ինչո՞ւ մայր օրենքով ԱԺ արտահերթ ընտրություններ սկսելու այլ (մարդավարի) մեխանիզմ չեն նախատեսել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
