«Ալիևի մոտ չի ստացվում «Զանգեզուրի միջանցքի» հարցում ստանալ համանախագահների համաձայնությունը». Հակոբ Բադալյան
![]() 274 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 10:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին մի կողմ դնենք Զանգեզուրի վերաբերյալ Ալիևի հավակնությունների պատմական կեղծարարության ու զեղծարարության կողմը: Դիտարկենք քաղաքական հանգամանքը: Այստեղ շատ էական է, որ Ալիևը մի կողմից դիմում է սադրանքի Նախիջևանում, որտեղ անշուշտ էական է թուրքական գործոնը ևս, իսկ մյուս կողմից նա վերստին հավակնոտ և ագրեսիվ տոնայնությամբ խոսում է «Զանգեզուրի» մասին: Դա նշանակում է, որ նրա մոտ որևէ կերպ չի ստացվում «Զանգեզուրի միջանցքի» հարցում ստանալ Հայաստանին օրակարգ պարտադրելու համանախագահների համաձայնությունը: Ըստ էության՝ նրա այդ ելույթն ուղղված է հենց նրանց, որ միևնույն է հասնելու եմ իմ նպատակին: Մյուս կողմից, դա դեռ չի նշանակում, որ համանախագահների համար ընդհանրապես մերժելի են ալիևյան այդ փորձերը: Ի վերջո, մի քանի անգամ ունեցել եմ առիթ ասելու, որ «միջանցքի» հարցը քննարկվել է հենց համանախագահ երկրների մասնակցությամբ և անգամ նախաձեռնություններով: Ալիևը նրանց հիշեցնում է հենց դա: Այլ հարց է, թե համանախագահ որ երկիրն ինչ համատեքստում ու կոնֆիգուրացիայով է դիտարկում այդ հարցը: Եթե Հայաստանի համար մերժելի է որևէ կոնֆիգուրացիա, ապա համանախագահ երկրների դեպքում նույնն ասելը, մեղմ ասած, կարող է լինել վրիպում: Նրանք պարզապես դիտարկում կամ քննարկում են իրենց դիրքորոշման քաղաքական գինը, բայց թերևս ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Բաքվի, գուցե նաև միմյանց միջև: «Միջանցքի» շուրջ այդ ծավալումներին Հայաստանի հակադրման առանցքը կարող է լինել համահայկական ռեսուրսի կոնսոլիդացիա: Երկարաժամկետ դաշնակից՝ որևէ կոնֆիգուրացիա մերժելու հարցում, մենք կարծես թե գոնե առայժմ չունենք: Օրինակ՝ եթե Եվրոմիությունը հարյուրավոր միլիոն է տալիս Սյունիքի դիմադրղականությանը, ինչը միանգամայն ողջունելի հանգամանք է, դա դեռ չի նշանակում, որ Եվրոմիությունը սկզբունքորեն դեմ է լինելու ասենք Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան «սուվերեն» ճանապարհի կառուցմանը: Նույնը գործնականում բոլոր խաղացողների պարագայում, բոլոր: Միայն այն, որ նրանցից գործնականում որևէ մեկը չի ասում՝ «ինչ միջանցք, ինչ բան», արդեն իսկ ցուցիչ է: Նույն կերպ, երբ Իրանը խոսում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին, դա դեռ չի նշանակում, որ որոշակի իրողությունների պայմաններում չի կարող ընդունել դեպի Հայաստան ճանապարհի ասենք վերևով կամ գետնի տակով Նախիջևան-Ադրբեջան ճանապարհի օրակարգը: Կրկնեմ, այս պահին Ալիևի ելույթները վկայում են, որ նրա մոտ չի ստացվում ոչինչ: Բայց, մենք չունենք երաշխիք, որ չի հաջողվի տրամադրություն ու մթնոլորտ փոխել վաղը, տարբեր գործոնների բերումով: Ըստ այդմ՝ մենք ունենք մեր հերթին երկարաժամկետ երաշխիքների ու դաշնակիցների խնդիր այդ հարցում, իսկ դա լուծելու համար, թերևս, նախ պետք է կարողանանք առավելագույնս մոբիլիզացնել մեր՝ հայկական ներուժը, Զանգեզուրում տարբեր տնտեսա-քաղաքական նախագծերի և պաշտպանական ենթակառուցվածքների ձևավորման շուրջ: Եթե ի վիճակի չենք անել դա, մենք ի վիճակի չենք լինելու մանևրել կուտակված աշխարհաքաղաքական իրարամերժ շահերի միջև»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
