«Նույն մարդիկ մի օր գործողներին մեղադրում են ՌԴ-ին նեղացնելու մեջ, մյուս օրն էլ ասում՝ սրանք ռուսի ենթական են»․ Մ․ Հարությունյան
![]() 228 Ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ., 23:12 Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերի մոտ հիվանդությունը գնալով խորանում է. նույն մարդիկ ամիսներ առաջ մեղադրում էին, թե ինչի զորքի լայն համալրում չի իրականացվել, այսօր ասում են՝ դիտմամբ հազարավոր զոհեր են տվել, որ Արցախի կորուստը մարսվի։ Նույն մարդիկ, ովքեր նախքան պատերազմը վերջին հայհոյանքներ էին հնչեցնում հեղափոխական իշխանության հասցեին, որ եկել են հողերը տալու, պատերազմից հետո ասում են՝ ի՞նչի չտվեցիք էտ հողերը, որ պատերազմ չլիներ։ Նույն մարդիկ մի օր մեղադրում են գործողներին ՌԴ-ին նեղացնելու ու նրանց հետ եղբայրական հարաբերությունները փչացնելու մեջ, մյուս օրն էլ ասում՝ սրանք ռուսի ենթական են։ Դե, իհարկե, հաջորդ օրը նորից մեղադրելով վերջիններիս հակառուսական քարոզի մեջ։ Նույն մարդիկ, ովքեր իշխանությանը մեղադրում էին նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության համար, անվանում դավաճան, նույն փաստաթղթի համար շնորհակալություն են հայտնում ՌԴ-ին ու ասում՝ ապրեք մեզ փրկելու համար։ Ու հա՜, հավելում, որ այդ հայտարարության կետերի իրականացումից հրաժարվելը սխալ է ու կործանարար։ Հ. Գ. Երկակի ստանդարտներով ապրում եք, հետո էլ լրջմիտ, մտահոգ ու վայ-հայրենասերի դեմքով գալիս այլոց խորհուրդ տալիս կամ կշտամբում։ Սթափվե՜ք գժուկներ...»։ Աղբյուրը` Մովսես Հարությունյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
