«Կարծում եմ՝ հասարակությունն ըմբռնումով է վերաբերում ՍԴ որոշման ուշացմանը․ դեռ պետք է համաձայնեցվի ՔՊ-ի հետ»․ Է․ Ղազարյան
![]() 222 Շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ., 16:30 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Կարծում եմ՝ հայ հասարակությունը, հատկապես դրա շուրջ 680.000-անոց հատվածը, ըմբռնումով է վերաբերում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման ուշացմանը: Ի վերջո, սա հասարակ քննչական կոմիտեի գրություն չէ, որ վարչապետի օգնականներն արագ նայեն ու իրենց խմբագրությամբ հետ վերադարձնեն: Չմոռանաք նաև, որ դեռ մի հատ էլ պետք է համաձայնեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ: Անշուշտ, առանց Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նորաթուխ շրջանավարտ Վահագն Հովակիմյանի ստուգողական հայացքի, այն ավարտուն տեսքի դժվար թե գա: Մինչև կեսգիշեր դեռ ժամանակ կա, եթե անգամ չհասցնեն, պետք չէ անհանգստանալ: Սահմանադրություն խախտող մարդկանց համար սահմանադրական օրենք խախտելը զվարճանքի պես մի բան է»: Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
