Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Սիսիանի համայնքապետը կալանավորվեց

Սիսիանի համայնքապետը կալանավորվեց
401
Շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ., 19:36
Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նրա խափանման միջոցի հարցով որոշումն ու բավարարեց ներկայացված միջնորդությունը։ Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)