«Մենք դեռ պայքարներ ունենք անցնելու». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛րս, թույլ տվեք իմ մտքերով կիսվեմ, որոնք հուսով եմ՝ կօգնեն շատերին ուշադիր լինել։ Քիչ առաջ զրուցում էի ծառայող զինվորներից մեկի ծնողի հետ և հերթական անգամ ինքս ինձ համար ամրագրեցի, թե որքա՜ն պաշտպանված չեն զինվորները, թե բանակում հետպատերզմյա իրենց ծառայության ընթացքում պետության կողմից և որքա՜ն ունեն պաշտպանվելու կարիք զորացրումից հետո պետություն-հասարակություն հորձանուտում։
Հասարակությունը փոխվել է, այո՛, դա գնահատել է պետք, բայց փոխել է իր վերաբերմունքը զոհվածի ընտանիքի ու զինհաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ. առավել ուշադիր են, առավել հոգատար, առավել կարեկցող (թեև կարեկցանքը խանգարող երևույթ է), առավել ապրումակցող և ինչու չէ, նաև՝ շնորհակալ։
Բայց այդպես չէ զորացրված զինվորների և բանակում գտնվող, այս պահին ծառայող ու 44 օր պատերազմ տեսած և հետպատերազմյա ծանր ճանապարհ անցնող տղաների հանդեպ։ Գիտե՞ք՝ շատ բան պետք չէ իրենց, քան տարրական շնորհակալությունը։ Մեծ հաշվով իրենց ու մեր հայրենիքի համար են պայքարել, բայց գործել են շատերիս փոխարեն, շատերիս անգործության տեղը, շատերիս անտարբերության պատճառով կամ ոչ հեռատեսության հետևանքով։
Մենք դեռ պայքարներ ունենք անցնելու և էլի նույն մարդիկ են գործելու, մարդիկ, որոնք գիտակցում են հայրենիքի կարևորությունը և հայրենատեր են։
Շնորհակալ եմ, թե՛ ծառայող զինվորներին ու իրենց ընտանիքներին, թե՛ զորացրվող զինվորներին ու իրենց ընտանիքներին այսքանից հետո լուռ ու համբերատար զորացրման բերկրանքին սպասելու համար։
Բարի վերադարձ զորացրվողներին և խաղաղ ու անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին։ Դժվար ժամանակներ են, որոնք պետք է միասին անցնենք։
Ուշադի՛ր եղեք մարդիկ, ուշադի՛ր եղեք ու հարկ եղած պահին պարզ մեկ բառ ասեք՝ շնորհակալություն...»:

Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա քիբերհարձակումների համար
10022:13
«Թե ինչ էր մտածում Փաշինյանը մինչև Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության օրակարգը». Գառնիկ Զաքարյան (տեսանյութ)
6322:00
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում (լուսանկար)
7521:54
Եկեղեցու գույքը կոտրողն ասել է, թե տեսել է Աստծուն և եկել է «եկեղեցին բոլորից մաքրելու»
7421:42
«Մի օր էլ սեփական ազգանուններն ու հայրանուններն անձնագրից մաքրելու նախաձեռնության եք «այո» կամ «ոչ»-ի քարոզ անելու». Տարոն Սիմոնյան
7821:06
«$133 միլիոնի կիբերհարձակում ֆրանսիական բանկի վրա». Սամվել Հայրապետյան
8020:48
Գյումրիում ռուսական ռազմաբազայում 2 ռուս զինվոր է ձերբակալվել
8820:18
«Ի՞նչ կլիներ, եթե նման բան գրեին ՔՊ-ականի մասին». Արամ Աբրահամյան (լուսանկար)
9019:48