«Տավուշի որոշ գյուղեր հանձնելուց հետո, վստահեցնելու է, որ ապագա կա՛, որ Երևանը պահելու է». Խաչիկ Մանուկյան

Գրող Խաչիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարտության սիմվոլով հաղթանակներ չեն լինում. կապիտուլյանտին ընտրելով, սեփական մահվան վկայականը վավերացրած զանգվածին չի մտահոգում երկրի սահմանային լարված իրավիճակը: Իրենց առաջնորդն ասել է՝ էն սարն ում է պետք՝ վրան տարին տասներկու ամիս ձյուն է, էն Շուշին դժգույն քաղաք է, էն Մեղրին հեչ մեղրի քաղցրություն չունի և ընդհանրապես, Զանգեզուրը ֆաշիստ Նժդեհն է պահել, որ չնվիրեն մեր բարեկամ թուրքերին, իսկ Տավուշի որոշ գյուղեր հանձնելուց հետո, վստահեցնելու է, որ ապագա կա՛, որ Երևանը պահելու է:
Թրքաքայլականները հանգիստ են, գիտեն, որ Էռատո ջոկատը պատերազմում իր խոսքը դեռ չի ասել և հետո, այն գարեջրավաճառն իր հոր պես հայտարարեց, որ պատրաստ է կյանքը նվիրաբերել հայրենիքին և հոր պես բոլորին կզոհի՝ սեփական կաշին փրկելու համար, իսկ թրքաքայլականների թևութիկունք գռզոյի տղան Երևանի փողոցներում հայերին գյուլելով մարզվում է, որ անվրեպ գործի վտանգված սահմանին:
Հե՜յ, ցեղասպանվածներին, անմահացած քաջերին և սեփական երկրի պատմությունն ուրացողներ, մի՛ վախեցեք, դուրս եկեք մկան ծակերից, եկողները ձեր բարեկամ թուրքերն են, զինավառ գալիս են՝ ձեր առաջնորդի և ձեր փայփայած հայ-թրքական բարեկամության կենացը խմեն՝ ձեզ հետ միասին, ձեր օջախներում, ձեր իսկ արյամբ...»:

Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
2111:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
3110:54
«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
4510:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
5309:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5509:24
«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
15009:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
5609:06