«Առաջին անգամ հայ ժողովրդի լավ բարեկամներից մեկի մոտ ամաչեցի Նիկոլի և իր ընտրողների համար»․ Արտակ Զաքարյան
![]() 547 Չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ., 17:36 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ հանդիպեցի Բելգիայի Թագավորության Լյուվենի (կաթոլիկ) համալսարանի պրֆեսոր, հայագետ, իմ վաղեմի բարեկամ Բեռնար Կուլիի հետ։ Բեռնարի հետ ժամանակին, մի քանի անգամ, միասին այցելել ենք նաև Արցախ: Շատ հետաքրքիր գիտնական է. արևելագետ, հայոց պատմության, հայ մշակույթի եվրոպացի լավագույն գիտակներից մեկը։ Վստահաբար կասեմ, որ Արցախի մասին շատ ավելին գիտի, քան նիկոլահպատակ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը։ Երկար զրուցեցինք վերջին երկու տարիների անցուդարձից։ Պատերազմից, արտաքին քաղաքականությունից, տարածաշրջանի հնարավոր զարգացումներից, հայկական մշակույթային ժառանգությունից, նրա համաշխարհային հետքից և այլն։ Պրոֆեսորի միակ հարցը, որից կարմրելու աստիճան ամաչեցի, այն էր, թե ինչպե՞ս Հայաստանի ընտրողների մեծասնությունը, ձայն տվեցին պատերազմի խայտառակ պարտությամբ աշխարհին հայտնի դարձած Նիկոլին։ Քաղաքավարական նրբություններով փայլող պրոֆեսորի հայացքը և հիասթափեցնող զարմանքն առավել քան ակնհայտ էր։ Նիկոլ ընտրողներին արդարացնող իմ բացատրություններն ուղղակի ապարդյուն էին, և անհասկանալի։ Առաջին անգամ եվրոպացի հայագետի և հայ ժողովրդի լավ բարեկամներից մեկի մոտ ամաչեցի Նիկոլի և իր ընտրողների համար։ Աշխարհում ապրում է շուրջ 10 միլիոն հայ։ Աշխարհի մեծ մասը, փաստացի տեղյակ է մեր խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից։ Նիկոլը՝ կեղծիքախառը մանիպուլյացիաներով, բռնաճնշումներով և աղանդավորներով՝ հավաքեց շուրջ 670 հազար ձայն, այսինքն՝ ամբողջ հայության մոտ 6,7%-ը։ Բայց ստացվում է, որ աշխարհի առջև ամաչելու են շատերը։ Հ. Գ. Ճիշտ են ասում, որ գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում»։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
