Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր տունը քանդել է կոռուպցիան, միֆը և պետության բռնաբարումը»․ Վահրամ Թոքմաջյան

«Մեր տունը քանդել է կոռուպցիան, միֆը և պետության բռնաբարումը»․ Վահրամ Թոքմաջյան
181
Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 03:18

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդհանրապես մեր տունը քանդել է կոռուպցիան, միֆը և պետության բռնաբարումը։
90-ականների Գյումրու շինարարը չէր կարող աղջկա գերեզմանը դամբարան սարքել, քանի որ գյումրեցիների ութսուն տոկոսը տուն չունեին։ Բայց սարքեց։ Հիմա էլ կա։
Հադրութցի միջին վիճակագրական սպան չէր կարող Երևանի կենտրոնում՝ Արամի փողոցում տուն ունենալ, բայց ունեցավ։ Իսկ երբ ունեցավ, Հադրութը պաշտպանելու մղում չունեցավ։ Արամի փողոցի տունը կա, իսկ Հադրութը չկա։
Հենց կեղծիքը, ձևը, սեփական որդիների զոհվելու մոնոտիզացիայի սարսափելի մղումը կհանեք, այդ ժամ եկեք խոսենք։ Բայց անկեղծ։ Առանց ձևականությունների»։

Աղբյուրը`   Վահրամ Թոքմաջյան