«Ֆրանսիան փրկիչ չի և չի լուծելու Հայաստանի բոլոր խնդիրները». Սոսի Թաթիկյան
![]() 752 Ուրբաթ, 23 հուլիսի, 2021 թ., 23:10 Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրվա թեժ թեմայի վերաբերյալ կրկնեմ, ինչ ասել եմ մի քանի հարցազրույցներում մայիս ամսից սկսած՝ ելնելով վերջին սկզբում ֆրանսիացի գործընկերների հետ Աֆրիկայում աշխատելուս, իսկ հետո ֆրանսիական բիզնես դպրոցում գործադիր մակարդակով բիզնեսի կառավարման փորձիցս: Հայ-ֆրանսիական հարաբերություններում կարևոր է իրական կարիքների գնահատումն ու ակնկալիքների իրատեսական կառավարումը: Այո՛, Ֆրանսիայի նավերը Սյունիք չեն հասնի: Ֆրանսիան փրկիչ չի և չի լուծելու Հայաստանի բոլոր խնդիրները: Միաժամանակ, Ֆրանսիան տարբեր ոլորտներում աշխարհի ամենազարգացած ու Հայաստանի հանդեպ ամենաբարեկամաբար տրամադրված երկրներից է: Հայաստանը Ֆրանսիայից շատ բան կարող է ստանալ, եթե կարողանա ճիշտ ձևակերպել ու ներկայացնել, թե հատկապես ինչ է իրեն անհրաժեշտ: Կարևորը մեր տնային աշխատանքը ճիշտ կատարենք: Ֆրանսիան ամեն ինչ չի կարող մեր փոխարեն մտածել ու արծաթյա սկուտեղի վրա մեզ մատուցել»: Աղբյուրը` Սոսի Թաթիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
