«ԱԺ-ն վերջին աշխատանքային օրն ավելի կարևոր հարց չունե՞ր»․ Բորիս Նավասարդյան
![]() 370 Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 18:24 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լենա Նազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Արարատ Միրզոյան, Մարիա Կարապետյան, Միքայել Զոլյան, Արթուր Հովհաննիսյան, Սիսակ Գաբրիելյան, Սարգիս Խանդանյան, Լուսինե Բադալյան, Հովհաննես Իգիթյան, արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։ Բայց երկու հարց ունեմ։ Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող ութերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարևոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։ Եվ երկրորդ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց «լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։ Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես և, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում»: Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
