«Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու». Ոսկան Սարգսյան

383
Երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ., 14:00
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՈՒՂԵԿԱԼ ԵՆ ԴՆԵԼՈՒ
Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարի հին անասնաֆերմաներ և Վերին Ոսկեպար, նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։ Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի և դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար) ադրբեջանական անկլավի հանձնման հետ»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
9820:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
6819:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
8717:48
«Խցանումների հարցի լուծումը պահանջում է քաղաքաշինական համարձակ լուծումներ»․ Վահան Բաբայան
8117:30
«5000 դրամի փոխարեն՝ 20 000 դրամ»․ ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել տուգանքները (տեսանյութ)
11115:36
«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
10014:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
24114:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
10713:12