«Թուրքերեն այբուբենի հեղինակը՝ Հակոբ Մարթայան (Դիլաչար)». Խաժակ Սիրեկանյան
849
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 01:12
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Թուրքերեն այբուբենի հեղինակը՝ Հակոբ Մարթայան (Դիլաչար) Հակոբ Վահանի Մարթայան (Դիլաչար) ծնվել է մայիսի 22-ին 1895թ. Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերենի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել էր «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները՝ Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի): Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը՝ թուրքերենով գրելու համար: 1934թ. Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաև Քեմալի քարտուղարը՝ գիտնական Հակոբ Մարթայանը: Անդրանիկի մшհվшն լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորшվшրին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը՝ հայազգի Կարոն: Գիտեր նաև Դիլաչարը: Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Քեմալը լսեց շատերին՝ հույնին, հրեային, գերմանացուն … Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը. Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր… Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիներ շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի՝ քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը … Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը. «Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդшցնnւմ ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ шպшuտшն, Անդրանիկ»: Ներկաները uшրuшփnվ ու կшտшղnւթյшմբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում шնհшնգիuտ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն՝ ցանկանալով տեղից բարձրանալ (երևի զինվnրներ կանչելու և Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացnւ հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին և մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ՝ հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր. «Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…». Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը. – Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա uրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերnu հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում՝ հիշելով ու պատվելով ձեր հերnuներին …Բայց այս անգամ նրանք պարտվեցին և մենք հшղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամnւն գովերգող երգը … Բայց սա լինի վերջին անգամը… Դուք՝ հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ: 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը, դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապnղ իր խորթ աղջկան՝ հայազգի Սապիհա հանըմին, կասի. «Դու պիտի չազատվեu այդ հիվանդությունից»: Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարն իր ընտիր հայերենով Զnրավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով՝ երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին»: