«Կրո՞ւմ եք քաղաքական պատասխանատվություն ձեր՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի համար»․ Ռուբինյանը՝ Թովմասյանին
![]() 334 Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 10:54 «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի» թեկնածուի պաշտոնում առաջադրել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը։ Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով Թագուհի Թովմասյանին, հարցրեց․ «Արդյոք դուք կրո՞ւմ եք քաղաքական պատասխանատվություն ձեր՝ իշխող խմբակցության անդամ եղած ժամանակաշրջանի համար՝ իր բոլոր արդյունքներով հանդերձ»։ Ի պատասխան Թովմասյանն ասաց․ «Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և նրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ, իսկ դուք շատ լավ գիտեք, որ հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը կամ գոնե ես տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության մասին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
