«Ադրբեջանը միջազգային կառույցները կրկին ողողել է ստով ու ապատեղեկատվությամբ». Նաիրա Զոհրաբյան
![]() 331 Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 13:30 ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը. «Ադրբեջանը միջազգային կառույցները կրկին ողողել է ստով ու ապատեղեկատվությամբ Ադրբեջանը միջազգային բոլոր կառույցներին սկսել է «համոզել», որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Պաշտպանության բանակը պետք է դուրս բերվի Արցախից։ Նպատակը մեկն է՝ ամբողջապես հայաթափել Արցախը։ Ուստի հստակ դիտավորությամբ վերջին օրերին ադրբեջանական զինուժն ակտիվացրել է իր սադրիչ գործողությունները թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Ի դեպ, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ֆիքսված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն ադրբեջանական զինուժն «իր զբաղեցրած» դիրքերից վաղուց արդեն տեղափոխվել է ՀՀ սուվերեն տարածք ու Ալիև-Էրդողան դուետն այլևս Զանգեզուր միջազգային ներդրողներ է հրավիրում։ Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, միջազգային կառույցներին, ԵԽԽՎ քաղաքական խմբերին և Հայաստանի հարցով համազեկուցողներին տեղեկացրել եմ, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է հայկական զորամիավորումների դուրս բերում Արցախից՝ ակնհայտ կեղծիք է։ Որ պահին Արցախի Պաշտպանության բանակը դուրս բերվեց՝ նույն պահից սկսվելու է Արցախի վերջնական հայաթափումը։ Հուսանք, որ հայաստանյան քաղաքական ուժերը, որոնց մի կտորն էս պահին զբաղված է՝ «Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ» մաստեր-կլասներ ցուցադրելով և միմյանց «սագագող» անվանելու «լրջագույն» դիսկուրսով, սույն դիսկուրսի պաուզաներին կփորձեն զբաղվել Ադրբեջանի հերթական լկտի ուլտիմատումով. այն է՝ դուրս բերել Պաշտպանության բանակն Արցախից»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
