«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հարավկովկասյան երկաթուղու հետ». ՀՀ վարչապետ
![]() 349 Չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ., 16:00 «Պետք է արձանագրեմ, որ մենք շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող Հարավկովկասյան երկաթուղու հետ և այդ փոխոխությունների, համաձայնությունների էությունը կայանում է հետևյալում. մինչև 2024 թվականը Հայաստանի երկաթուղային ոլորտում պետք է տեղի ուենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ: Ես ուզում եմ պատկերացնենք այս ծավալը»,- այսօր Կառավարության նիստի՝ 2021-26 թվականի գործունեության ծրագրի ներկայացման ընթացքում, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք կարող ենք ակնկալել, որ, իսկապես, մինչև 2024 թվականը, կունենանք բոլորովի այլ որակի երկաթուղի»,- հավաստիացրեց վարչապետը: «Շատ կարևոր է ընդգծել, որ օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենում։ Այս նոր ժամանակաշրջանում Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն, իհարկե նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում»,- նշեց նա։ Տեղեկացնենք՝ Կառավարության ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. առաջին բաժինը ներառում է անվտանգություն և արտաքին քաղաքականությունը, երկրորդը՝ տնտեսությունը, երրորդը՝ ենթակառուցվածքների զարգացումը, չորրորդը՝ մարդկային կապիտալի զարգացումը, հինգերորդը՝ իրավունքը և արդարադատությունը, վեցերորդը՝ ինստիտուցիոնալ զարգացումը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
