«Հայաստանի կանանց շախմատը տարավ իր ամենամեծ անհատական հաղթանակը»․ Բ․ Նավասարդյան
![]() 330 Շաբաթ, 21 օգոստոսի, 2021 թ., 00:06 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի կանանց շախմատը տարավ իր ամենամեծ անհատական հաղթանակը։ Վերջապես, Էլինա Դանիելյանն իրացրեց իր հսկայական ներուժը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոնուհի․11 պարտիաներից Էլինան հաղթեց յոթում, չորսում հաշտություն կնքեց և միանձնյա գրավեց առաջին տեղը։ Բարձր արդյունքներ ցույց տվեցին մեր երկու պատանի շախմատիստուհիները։ 20-ամյա Աննա Սարգսյանը հինգերորդն էր, դառնալով մեր երրորդ մարզուհին, ում հաջողվեց հաղթահարել 2400 միավորի շեմն ընթացիկ վարկանիշային աղյուսակում։ Իսկ 17-ամյա Մարիամ Մկրտչյանը բարձրացրեց իր վարկանիշը միանգամից 140.8 միավորով։ Իհարկե, պետք է հաշվի առնել, որ մրցաշարում չմասնակցեցին մեկ տասնյակ Եվրոպայի ուժեղագույն շախմատիստուհիները։ Սակայն, դա չի խանգարում սպասել մեր աղջիկների նոր հաջողություններին, առնվազն 2003-ի արդյունքի կրկնությանը, երբ դարձել էին Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
