«Մեզ սպասվում է երկրորդ և երրորդ կապիտուլյացիան». Արթուր Խաչատրյան
![]() 311 Շաբաթ, 21 օգոստոսի, 2021 թ., 23:42 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով ԱԺ-ում տիրող իրավիճակին և ԱԺ-ի նախագահության կամայականություններին, ընդգծել է. «Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը մի ասեք, որովհետև վիրավորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրա գրված է՝ «Նիկոլ»: Հետո էլ ասում են՝ մտքեր եք արտահայտում, որոնք վիրավորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամավորների դուրը չգալ: Է հետո՞, մենք հո չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դեմ պայքարելու՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որովհետև գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում եք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, դրանից հետո էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»: Նա հավելեց. «Եթե չբռնենք այս իշխանությունների ձեռքը, մեզ սպասվում է երկրորդ և երրորդ կապիտուլյացիան՝ «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները: Այսօրվա իշխանությունները դա կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ Ադրբեջանն այս մի հաղթանակով չի բավարարվելու: Դա կլինի պայմանագիր, որն Ադրբեջանին հնարավորություն կտա պատրաստվել հաջորդ հաղթանակին, իսկ մեզ կզինաթափի»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
