«Եթովպական և հայկական գրերի նմանության մասին». Սուքիաս Թորոսյան

Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է եթովպական այբուբենը նման հայերենին: Այս հարցը հատուկ են տալիս, որ մերոնք անգրագետ անգրագետ պատասխանեն, «Բա Մեսրոպն ա հնարել»։ Եթովպական գրերը, որ կոչվում են գիզ, չեն կարող համարվել այբուբեն, մի պարզ պատճառով, որ չունեն ձայնավոր։ Եթե Մեսրոպը հնարեր, անպայման ձայնավորներ կդներ, և հենց դա է alphabet բառի իմաստը ԱՅԲ ու ԲԵՆ։ Անմիջապես հաջորդ հարցը, քանի որ համակերպվել ենք գիզ այբուբենի «Այդ ո՞նց է Մեսրոպը հնարել, եթե գիզ այբուբենը 500 տարի Քրիստոսից առաջ է ստեղծվել»։ Առանց մանրամասնելու, որ այդ հնչյունատառերը, կամ գաղափարագրերը (22 տառ և 220 ընթերցման եղանակներ) կապ չունեն կրոնական գիզ գրերի հետ։ Երկրորդ երկիրը, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դա Եթովպիան էր և նրանք էլ սկզբնական շրջանում հունական, արամեական գրերով էին կարդում կտակարանը։ 494 թ. Աբբա Գարիման, վերադառնալով Կոստանդնուպոլսից, մեկ օրում գրում և նկարազարդում է եթովպացիների համար համարվող սուրբ գիրքը, որ մինչ օրս պահպանվել է (վերջերս քիմիական հետազոտությունները հաստատել են՝ V-VI դար)։ Իսկ տառերի դիզայնը կարող էր նմանվել Երուսաղեմում կողք կողքի աղոթող հայ և եթովպական վանականների բարիդրացիական շփումներից։ Այն ժամանակ իմը-քոնը չկար, ստեղծագործում էին հանուն հավատքի։ Յոթերորդ դարից հունահռոմեական այբուբենի հետ հավասար մենք էլ սկսեցինք կիրառել մեծատառ փոքրատառ տառատեսակները, որը բաց մնաց եթովպացիների և վրացիների մոտ։
ՀԳ. լուսանկարում նույն դարաշրջանի հայ և հաբեշ (այդպես էինք անվանում եթովպիացիներին) գրագիտական արվեստի նմուշներ»:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54