«Իշխանություններին առավել քան սպառիչ գնահատական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամը». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Հայաստանի գործող իշխանություններին երեկ առավել քան սպառիչ գնահատական է տվել Արժույթի միջազգային հիմնադրամը:
Օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հիմնադրամի անդամ-երկրների միջև SDR (Special Drawing Rights, Հատուկ ներգրավման իրավունքներ) նոր, իր ծավալով աննախադեպ բաշխումը՝ 456 միլիարդ SDR-ի չափով (650 միլիարդ դոլար):
Միջոցների հատկացման նպատակն է օգնել երկրներին դուրս գալ համաճարակով պայմանավորված ճգնաժամից:
Հատկանշական է, որ ԱՊՀ երկրներից ամենացածր SDR-ը հատկացվել է Հայաստանին՝ ընդամենը 175 մլն դոլար: Նշենք, որ Ադրբեջանին հատկացվել է շուրջ 531 մլն դոլար:
Այս փաստը հատկապես մեծ կարևորություն է ձեռք բերում՝ հաշվի առնելով այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող բաշխման մեթոդաբանության հիմքում ընկած են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական չափորոշիչներ: Առաջինների շարքին են դասվում երկրի ՀՆԱ-ն, միջազգային պահուստներն ու վճարային հաշվեկշիռը: Հետևաբար, Հիմնադրամի որոշումը ի ցույց է դնում Հայաստանի իշխանությունների կողմից թմբկահարվող տնտեսական երկնիշ աճի ու տնտեսական դինամիկ զարգացման մերկապարանոց լինելը:
Քաղաքական չափորոշիչներից են պետության ինստիտուցիոնալ զարգացման աստիճանն ու իշխանությունների լեգիտիմությունը: Սա է, թերևս, պատճառը, որ, օրինակ Աֆղանստանը, Մյանման ու Վենեսուելան դուրս մնացին շահառու երկրների շարքից:
Ակնհայտ է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ընթացող ապաինստիտուցիոնալիզացումը, պետական կառավարման համակարգի պարալիզացումը չէր կարող այլ արդյունքի բերել: Դե իսկ ֆորմալ առումով ապահովված լեգիտիմության ներքին տրամաբանությունը վաղուց ընկալվել է բոլորի կողմից»:

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
9717:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
55418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
56818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
40117.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
39317.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
40616.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
40616.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
34316.09.2026, 15:12