Հայտարարություն՝ ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանփակումների և խախտումների մասին
![]() 298 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 15:06 2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել դահլիճում տեղի ունեցող միջադեպը: Լրագրողների գործունեությունը խոչընդոտվեց նաև խորհրդարանի օգոստոսի 25-ի նիստի ժամանակ, երբ լրագրողները չկարողացան լուսաբանել պատգամավորների կոնֆլիկտը և նրանց նկատմամբ ԱԱԾ ծառայողների կողմից կիրառվեց բռնություն։ Հարկ է նկատել, որ այս ամենը տեղի է ունենում խորհրդարանի շենքում օգոստոսի 2-ից սկսված՝ լրագրողների գործունեության սահմանափակման ֆոնին: Դրա արդյունքում լրագրողները չեն կարող ազատ շրջել միջանցքներում, չեն կարող լուսանկարել անվտանգության աշխատակիցներին, իսկ ԱԺ հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովների նախագահների հայեցողությամբ: Առավել մտահոգիչ է լրագրողներին հեռացնելու և նրանց նկատմամբ ուժ կիրառելու մասին պատգամավորներից մեկի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված պատասխանը, որով վարչապետը քաջալերել է ԱԱԾ ծառայողների պահվածքը ու այն, ըստ էության, գնահատել է իրավաչափ: Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն իրենց մտահոգությունն են հայտնում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման վերոհիշյալ դրսևորումների կապակցությամբ: Մասնավորապես, Խորհրդարանի միջանցքներում և, առավել ևս, ԱԺ հանձնաժողովների նիստերին լրագրողների աշխատանքի սահմանափակումը հակասում է Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին (այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին): Այդ որոշումը պետք է վերանայվի և ընդունվի այնպիսի որոշում, որով կարևորագույն այս իրավունքի սահմանափակումը չի հատի համաչափության ու ողջամտության սահմանները: 1. ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հեռացնելը (առավելևս՝ բռնության գործադրմամբ) գնահատվում է ոչ այլ կերպ, քան լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտում: Այդ դեպքերը պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի, նշված արարքը կատարած անձինք, ինչպես նաև նրանց ակնհայտ ապօրինի հրաման տվողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Եվս մեկ անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ խոսքի ազատությունը ժողովրդավարական հանրության կարևորագույն բաղադրիչներից է և լրագրողների իրավունքների սահմանափակումները, խախտումները, դրանց արդարացումները, կամ, առհասարակ, լրատվամիջոցների ինստիտուտի արժեզրկումը խորացնում է ժողովրդավարության պակասը և անհնար դարձնում կայուն ժողովրդավարական ավանդույթների ձևավորումը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
