«Երևանի կենտրոնի զգալի մասին տիրացած օլիգարխը փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել». Ոսկան Սարգսյան
![]() 393 Հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ., 14:54 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշել էի այսօր չգրել ժողովրդի մեջ Գռզո մականունով հայտնի, Երևանի կենտրոնի մի զգալի մասին տիրացած, պատգամավոր, օլիգարխ, սակայն իրեն օլիգարխ չհամարող Խաչատուր Սուքիասյանի մասին, սակայն ինքն առիթ տվեց։ Այսօր նա հանրահայտ բաներ է ասել Սերժ Սարգսյանի, վերջինիս փեսա Միքայել Մինասյանի՝ Միշիկի, Սերժ Սարգսյանի վարորդ Վաչոյի, Արմեն Ավետիսյանի կատարած թալանի մասին։ Էէէ, 3 տարուց ավել իշխանության եք, չաքուչը ձեր ձեռն է, նրանցից քանիսի՞ վերաբերյալ դատավճիռ եղավ, քանի՞սը բանտ նստեց, ինչքա՞ն գումար նրանցից պետբյուջե բռնագանձվեց։ Խաչատուր Սուքիասյան, հերիք է ջամբազաբախ անես։ Թուրքիայում փահլեվանները՝ ջամբազները մենամարտում են, հրապարակում շատ հանդիսատես է հավաքված լինում, նրանց մեջ՝ մի ջահել աղջիկ՝ ամառային թեթև զգեստով, մեղմ քամին բարձրացնում է նրա զգեստը, ավելի գրգռիչ դարձնելով նրան։ Մի տղամարդ հոծ ամբոխի մեջ հետևից հպվում է աղջկան, ավելի ու ավելի ակտիվանալով։ Աղջիկը շրջվում է և հարցնում է, թե նա այդ ինչ է անում։ Տղամարդն ասում է՝ ջամբազաբախ (ջամբազներին նայիր), քո գործը չէ, թե ես ինչ եմ անում։ Հիմա ադրբեջանցիները փակել են Սյունիքով անցնող մեր ճանապարհները, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրել, քայլածները պետական բյուջեն մսխում են, ինքնապարգևատրվում, երկրում սննդամթերքի և այլ ապրանքների աննախադեպ թանկացում է, կորոնավիրուսի համավարակը շատ մարդկանց է սպանում, Խաչատուր Սուքիասյանը փորձում է այդ ամենից հանրությանը ջամբազաբախ անել, ժողովրդի ուշադրությունը շեղել, մարդկանց զբաղեցնել նախկիների արած թալանի թեմայով։ Դե հերիք եղավ էլի, նույն ֆոկուսը քանի անգամ եք անում, արդեն ջրիկացել եք»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
