«Էրդողանի հայտարարությունը խաղի մի դրվագ է». Հակոբ Բադալյան
![]() 278 Երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ., 14:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություն կարգավորելու պատրաստակամության մասին հայտնի հայտարարությունն անում է ոչ առաջին անգամ: Ընդ որում՝ նաև 44-օրյա պատերազմից հետո ոչ առաջին անգամ: Հետևաբար, դրանից մեծ աժիոտաժի անհրաժեշտություն կարծում եմ չկա: Էրդողանի հայտարարությունը խաղի մի դրվագ է՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ խաղի: Այլապես ինքնին Հայաստանի հետ հարաբերությունը Թուրքիային ներկայումս թերևս քիչ է հետաքրքրում: Ի դեպ, Էրդողանն ազդարարել է Ռուսաստան առաջիկա այցի մասին: Ամենևին չի բացառվում, որ Հայաստանի մասին հայտարարությունը, օրինակ, պայմանավորված է դրանով, որովհետև հայ-թուրքական հարաբերության կարգավորման հանդեպ առավելագույն զգայունություն ունի Մոսկվան: Հետո՝ Բաքուն: Այստեղ իրավիճակը բոլորովին միաշերտ չէ, լոկ «ավանդական» ռուս-թուրքական տրամաբանության ներքո դիտարկելու համար: Նաև, երբ հիշատակվում է Արևմուտքը, պետք չէ այդ հիշատակումը դիտարկել լոկ խաղից դուրս տրամաբանությամբ: Այլ կերպ ասած, Արևմուտքը Կովկասում ոչ թե խաղից դուրս է, այլ Կովկասը դիտարկում է իր ավելի մեծ խաղի մի օղակ՝ ի տարբերություն նույն Թուրքիայի և Ռուսաստանի, որոնց համար Կովկասն անմիջականորեն առանցքային գոտի է: Հետևաբար, երբ Էրդողանը խոսում է Հայաստանի հետ հարաբերության կարգավորման պատրաստակամության մասին, հասկանալի է՝ իր պայմաններով, նա այդ խոսքն ասում է նաև Արևմուտքի համար: Ինչ պետք է անի Հայաստանը: Հայաստանի ստույգ անելիք հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ քննարկումներ կան ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան եռանկյունում: Ռազմավարական հեռանկարում մենք պետք է ձգտենք Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության կայուն մեխանիզմի, ինչը, իհարկե, կախված չէ միայն մեզանից: Որովհետև միայն մեր հաշվին այդպիսի մեխանիզմի ձևավորումը կլինի ոչ թե ուղիղ խոսակցության, այլ ուղիղ կլանման մեխանիզմ: Իսկ առանց նախապայմանի տարբերակը, բնականաբար, բավականին բարդ տարբերակ է և զգալիորեն մեզանից չկախված տարբերակ: Այս ամենում, սակայն, հատկանշական է մի բան, որ Հայաստանի՝ ռուսական գերազդեցությունից դուրս գալու «պահանջատեր» շրջանակները, նույնքան պահանջատեր են Թուրքիայի հետ հարաբերության առնչությամբ: Այն դեպքում, երբ Հայաստանն աքցանի մեջ վերցվել է հենց էս «երկսայր պահանջատիրության» միջոցով: Իսկ ակնկալիքը, թե Արևմուտքի որևէ ուժային կենտրոն ստանձնելու է Հայաստանը միաժամանակ Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցության դաշտից ազատելու հանձնառություն, քաղաքական անհամարժեքություն է առնվազն 44-օրյա պատերազմը տեսնելուց հետո»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
