«Ըստ մամուլի՝ Դավիդ Յակոբաշվիլին պատրաստվում է գրավել հայաստանյան բենզինի ու դիզվառելիքի շուկան»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է գործարար Դավիդ Յակոբաշվիլին։ Վերջինս, ինչպես հաղորդվում է, պատրաստվում է իր կողմից ղեկավարվող վրացական Petrocas Energy Group ընկերության միջոցով գրավել հայաստանյան բենզինի ու դիզվառելիքի շուկան: Այդ համատեքստում մամուլում մտավախություն է հայտնվում առ այն, որ Յակոբաշվիլին, լինելով ադրբեջանական Socar-ի գործընկերը, կարող է Հայաստան ադրբեջանական նավթամթերք արտահանել:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները:
Յակոբաշվիլիի ընկերության 49%-ը 2014 թ. ձեռք է բերել «Ռոսնեֆտը», ինչը շատ ցավոտ է ընկալվել թե վրացական ընդդիմության, թե ադրբեջանցիների կողմից: Վերջիններս առ այսօր դիտարկում են Petrocas-ը որպես վրացական շուկայում իրենց առանցքային մրցակցկի: Ուստի, դժվար է պատկերացնել, որ Յակոբաշվիլին կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել սեփական ընկերության մրցակցի համար:
Մյուս կողմից, հայտնի է, որ «Ռոսնֆետը» Հայաստանում ունի դուստր-ընկերություն՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»: Ու եթե անգամ Petrocas-ը մտնի հայաստանյան նավթամթերքի շուկա, ապա դա կլինի «Ռոսնեֆտի» դիվերսիֆիկացիոն ռազմավարության դրսևորում: Այս պարագայում Petrocas-ը, հավանաբար, կշարունակի կատարել տրանսպորտային-լոգիստիկ գործառույթը:
Միաժամանակ, ակնհայտ է, որ այս սցենարը հակասում է թե հայաստանյան գործող իշխանությունների, թե դրա մաս կազմող օլիգարխների շահերին: Վերջիններս, ինչպես գիտենք, բենզալցակայանների ցանց գնելով՝ երազում են ապաշրջափակման ու բենզինի ներկրման նոր ուղիների հաստատման մասին:
Պարզ է, սակայն, որ նման հարցերն արդեն վաղուց լուծվում են Հայաստանից դուրս»:

«ՀՀ-ից ՌԴ ապրանքների ներկրման արգելքը կարող է խնդիր դառնալ Երևանի համար»․ Ռեշետնիկով
207Երեկ, 15:09
«ՀՀ-ից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի ՌԴ-ում գների վրա»․ Ռեշետնիկով
204Երեկ, 14:35
«Լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ-ի որոշմանը Երևանից արձագանք չի ստացվել»․ Պեսկով
233Երեկ, 11:45
«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի իրացումը
222Երեկ, 09:35
ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios
34328.05.2026, 23:16
«Հայաստանը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ շրջանակներում՝ արհեստական բանականության զարգացման ուղղությամբ». Մհեր Գրիգորյան
23028.05.2026, 20:23
«ՀՀ գյուղատնտեսությունը դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված». Վահե Դավթյան
14628.05.2026, 17:36
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը
23828.05.2026, 15:41