Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»
![]() 241 Շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղեկացանք, որ սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Իսկ արդեն 24-ին արտահերթ նիստում կքննարկվի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ: Այսինքն՝ այս փաթեթը մեկ անգամ կքննարկվի լսումների միջոցով, մեկ անգամ էլ՝ արտահերթ նիստով։ Այս շտապողականությունն իր պատճառներն ունի. իշխող ուժը ցանկանում է ՏԻՄ ընտրություններից առաջ խոշորացված համայնքներ ունենալ ու ավելի շատ տարածքներում ունենալ սեփական համայնքապետեր»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
