Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ». Սամվել Կարապետյան

«Չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ». Սամվել Կարապետյան
349
Երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ., 21:24

Գործարար Սամվել Կարապետյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում անդրադարձել է 2020 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար գրավ տրամադրելուն։
«Ռոբերտ Քոչարյան ասելով՝ մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը՝ Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար՝ ես անպայման պետք է մասնակցեի։ Ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ». Սամվել Կարապետյան