«Ներկայիս իշխանություններն արդեն գին են սահմանել այս երևակայական «խաղաղության» համար». Արման Աբովյան
![]() 326 Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 03:06 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա ԻՐԵՆՑ տոնն է: Իրենց տոնը, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ ապրենք ՄԵՆՔ, մեր երեխաներն ու երկիրը: Իրենք իրենց կյանքը տվեցին, որ աշխարհի յուրաքանչյուր հայ իմանա, որ մեր մոլորակում մեզանից յուրաքանչյուրի համար կա Հայրենիք: Այսօր փորձում են մեզ զրպարտել և խլել ընկած հերոսների երազանքը, պայքարը, կյանքը և մահը՝ ամեն սրբազան բանի ոչնչացումը անվանելով «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, որն իրականում կործանման վտանգ է առաջացնում ազգի, երկրի, մեր ապագայի և անցյալի համար: Սա միայն մեր Հիշողությունը, Պատիվն ու Արժանապատվությունը չէ, սա մեր Հայրենիքն է, որը պատառ-պատառ վճարվում է թշնամուն երևակայական «խաղաղության» դիմաց... Պետք է հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր կռվել են, իրականում մեզ խաղաղություն են բերել, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ խաղաղությունը կարելի է փոխանակել Հայրենիքի հետ, մեզ պատերազմ են բերում: Մենք պետք է ընդունենք հետևյալը․ խաղաղության միակ գինը ազգի անսասան պատրաստակամությունն է՝ ամեն կերպ պայքարել և պաշտպանել իր ԱՊՐԵԼՈՒ իրավունքը»: ![]() Աղբյուրը` Արման Աբովյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22

