«Վարչապետի օգնականը խեղաթյուրել է մեզ հետ կայացած հանդիպման բովանդակությունը». զոհվածի մայր
![]() 319 Երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ., 21:06 «Ինձ համար զարմանալի է ու վրդովվեցնող, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը իրեն կարող էր թույլ տալ այդպես խեղաթյուրել իրականությունը»,- մոմավառությամբ դեպի «Եռաբլուր» ընթացող երթի ժամանակ լրագրողներին ասել է պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազենի Տերտերյանը՝ անդրադառնալով օրեր առաջ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Սարգսյանի այն հայտարարությունը, թե զոհված զինծառայողների ծնողները գոհ են մնացել հադիպումից և համաձայնել են մասնակցել Անկախության օրվա տոնական միջոցառմանը: «Մի խումբ ծնողներով հանդիպեցինք Նաիրի Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձևաչափով է անցակցվելու Անկախության օրվա միջոցառումը, ինչ երաժշտության ուղեկցությամբ: Հնարավորությունից օգտվելով՝ փորձեցինք պարզաբանում պահանջել այս մեկ տարում կուտակված հարցերի առնչությամբ: Ինչպես ցանկացած դաստիարակված մարդ, մտանք ներս, ողջունեցինք, իսկ հեռանալիս՝ շնորհակալություն հայտնեցինք հնարավորության համար, բայց կատարվածն արմատապես խեղաթյուրելն անթույլատրելի է: Հանդիպմանը մասնակցած մնացած 15 մայրերը կարող են վկայակոչել, որ իրենցից ոչ ոք գոհունակություն չի հայտնել միջոցառման կազմակերպման համար: Մեզ համար զարմանալի էր, որ երբ մեր երեխաների գերեզմանները դեռ պատրաստ չեն, երբ դեռ իմ որդու զոհվելու մեկ տարին ամսի 30-ին է լրանալու, նման բան է կազմակերպվում: Մեր հարցերը ներկայացրինք, ստացանք միջոցառմանը մասնակցելու հրավեր, բայց մեզնից ոչ ոք այդ հրավերը չի ընդունել, ոչ ոք նման բան մտքով չի անցկացրել»,- ասել է զոհվածի մայրը:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
