Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են. «Ժողովուրդ»
![]() 281 Չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքը դժվարացնող: Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել եւ դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում: Մեկ այլ նախագիծ էլ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել: Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
