«Տեսնես՝ սա ի՞նչ հաշիվ է»․ Արման Մելիքյան
![]() 415 Հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ., 15:18 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածն այժմ ադրբեջանցիների կողմից է վերահսկվում: ՀՀ իշխանությունները պաշտոնպես ճանաչել են այդ հատվածն Ադրեջանի տարածք և ադրբեջանցի ոստիկանական-մաքսային անցակետերի տեղակայումն էլ այնտեղ իրավաչափ են համարում: Ասում են, որ սա Խորհրդային Ադրեջանի տարածք է եղել: Ասում են նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է իրականացնել միջպետական սահմանի դելիմիտացիա ու դեմարկացիա: Այդուհնդերձ, այդ տարածքն ադրբեջանական են հռչակել նախքան դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացնելը: Այսինքն՝ կանխավ: Հանձնելուց հետո այդ հատվածով երթևեկության անվտանգության ապահովումը ռուսներն էին իրենց վրա վերցրել, բայց այժմ, կարծես, անէացել են այնտեղից: ՀՀ ԳՇ պետն ասում է, որ բազմիցս հանգիստ անցել է այդ հատվածով: Դրան հակառակ պարսկական մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցվում ադրբեջանցիների կողմից, իսկ անէացած ռուսներն էլ, բնականաբար, չեն միջմտում: Տեսնես՝ սա ի՞նչ հաշիվ ա...»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
