Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանն այս տարի խաղող չի մթերում․ «Փաստ»
![]() 496 Շաբաթ, 25 սեպտեմբերի, 2021 թ., 09:42 «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Արարատի մարզի խաղողագործները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նշելով, թե խաղող մթերող ընկերությունները բերքի մթերում չեն իրականացնում կամ ընդունում են ցածր գներով։ Նրանք ճանապարհներ էին փակում, նախօրեին էլ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Խաղողագործները մասնավորաբար նշում էին, որ միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինուօղու կոմբինատն» էր խաղողի մթերումը կատարում կանխիկ, այսինքն՝ վճարում էր տեղում։ Եվ, նրանց խոսքով, մինչև «Նոյը» մթերում չիրականացնի, հարցին լիարժեք լուծում չի տրվի։ Գործարանը ժամանակին դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պահեստի շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն ապրիլից ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգել են՝ հնարավորություն չտալով հավելյալ սպիրտ պահեստավորել»,- ասաց Ա. Դավթյանը: Անդրադառնալով թեմային առնչվող որոշ շահարկումներին՝ տնօրենը հորդորեց զերծ մնալ կոմբինատի գործունեության հետ կապված սադրիչ հայտարարություններից: «Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում կոմբինատը մշտապես բարեխղճորեն իրականացրել է մեծ ծավալով մթերման ողջ գործընթացը: Հուսով ենք՝ խաղողագործների՝ խաղողի մթերման հետ կապված խնդիրը շուտափույթ լուծում կստանա»,- մեզ հետ զրույցում ասաց Դավթյանը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
