Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դարձյալ փորձում են մոլորեցնել». Սայաթ Շիրինյան

«Դարձյալ փորձում են մոլորեցնել». Սայաթ Շիրինյան
627
Ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ., 17:24

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի գրառումը. «Չշփոթեք, չշշկռեք։

Դարձյալ փորձում են մոլորեցնել։

2018-ից սկսած բանակում թալան եղել է, կարծում եմ՝ այլևս ոչ ոք դրանում չի կասկածում, այլևս ապացուցված փաստ է։
Բայց արդյո՞ք հեղափոխականների թալանն է 44-օրյա պատերազմում մեր բանակի պարտության պատճառը, ինչպես իշխանություններն են փորձում մատուցել կամ համոզել, ավելի ճիշտ մոլորության մեջ գցել հասարակությանը։ Վստահաբար և միանշանակ ասում եմ՝ ոչ։ Դեռևս այս պահին, մեզ բոլորիս արդեն իսկ հայտնի փաստերն ապացուցում են, որ պատերազմը եղել է պլանավորված, պարտությունը՝ դավաճանական։ Պատերազմը, ըստ էության, պետք է շատ կարճ տևեր՝ բլիցկրիգ, բայց միայն ու միայն մեր մարտնչող բանակի զինվորների և մարտի դաշտում եղած հրամանատարների անկոտրում կամքի պատճառով է ձգձգվել։

Հերոսները չգիտեին, որ թիկունքից իրենց դավաճանել են»։

Աղբյուրը`   Սայաթ Շիրինյան