Իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի ընտրություններում հաղթանակ տանել․ «Ժողովուրդ»
![]() 263 Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով Սյունիքի մարզի մի քանի համայնքապետերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովել, այդ նպատակով ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ու ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արման Բոշյանին իշխանությունը գործուղել է Սյունիք: «Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ գրեթե ամեն շաբաթ նրանց կարելի է հանդիպել այնտեղ տարբեր շրջանակների հետ հանդիպելիս, որոնց մի մասը գաղտնի են պահում, մի հատվածն էլ հրապարակում են: Ավինյանը Սյունիքի իրենց թիմակիցներին հորդորում է ակտիվանալ, աշխատել ամեն գնով Սյունիքի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ ու Կապանի համայնքներում իրենց տիրապետությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին նշված համայնքներում արդեն առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ պետք է կայանան: Հիմա իշխանությունները որոշել են գիշեր-ցերեկ անցկացնել մարզում իրենց համար ցանկալի արդյունքն ապահովվելու համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
