Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առաջիկա օրերը կարող են նշանակալի դառնալ մեր տարածաշրջանի համար»․ Նորայր Նորիկյան

«Առաջիկա օրերը կարող են նշանակալի դառնալ մեր տարածաշրջանի համար»․ Նորայր Նորիկյան
365
Շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ., 11:12

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստան մուտք գործելուց հետո կալանավորվել է։
Գրեթե վստահ եմ, որ տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ Սաակաշվիլու Վրաստան վերադառնալը վերջինիս կողմից նախապես պլանավորված ու իրագործված քաղաքական գործընթացի մեկնարկ է, որը կարող է առաջիկայում հարևան երկրում լրջագույն քաղաքական կատակլիզմի պատճառ դառնալ։
Եթե քաղաքական զարգացումները լրջագույն ազդեցություն ունենան Վրաստանում, ընդհուպ՝ ստեղծվի հեղափոխական իրավիճակ, որի արդյունքում Վրաստանում տեղի ունենա իշխանափոխություն, այն իր յուրօրինակ ազդեցությունը կունենա տարածաշրջանում նաև աշխարհաքաղաքական համատեքստում։
Հետևաբար, առաջիկա օրերը կարող են նշանակալի դառնալ մեր տարածաշրջանի համար։
Ավելի՛ն, գրեթե վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո մեր երկում կսկսվեն գործընթացներ, որոնք միտված կլինեն որակապես նոր քաղաքական համակարգի ձևավորմանը․․․»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան