«Բողոքում է ինչ-որ բանի ռուսաֆիկացումից. զավեշտալի է». Արթուր Դանիելյան
![]() 366 Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 17:54 «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժը հելնում ասում ա, որ Փաշինյանի իշխանության հենասյունը Քոչարյանն ա, վերջինս էլ որոշում ա ձիով քայլ անի ու երկու ժամանոց լրիվ դատարկ, երբեմն էլ էժան կռուտիտներով համեմված ասուլիս տա: Դեմից մտավ թե բա՝ իշխանությունները ռուսիֆիկացնում են Արցախյան կարգավորումն ու այն վերածում ռուս-ադրբեջանական բանակցությունների: Հլը մի կողմ դնենք, որ Քոչարյանը, ով իրեն ներկայացնում էր որպես Մոսկվայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում, բողոքում է ինչ-որ բանի ռուսիֆիկացումից, ինչն ինքնին զավեշտալի է, բայց էլ ավելի նողկալի է սա, երբ համադրում ես իր ասածն իրականության հետ: Իրականության որտեղ ԵԱՀԿ-ն վերջապես հետ եկավ բանակցային սեղան, Փաշինյանն էլ պնդում է, որ կհանդիպի Ալիևի հետ: Էլ չասեմ, որ ԱՄՆ դեսպանը հայկական քաղաքական դաշտի փաստորեն ամենա արցախասեր գործիչը դուրս եկավ՝ անընդհատ կարգավիճակի մասին խոսելով: Հետո երբ դեմը դնում են, որ իբր թե սորոսածին արևմտամետ իշխանությունները փաստացի ամենառուսամետը դուրս եկան, ասում է՝ դե գիտեք ինչ կա, իրենք հանուն իրենց աթոռի ամեն ինչ էլ կանեն: Ստեղ հարց ա առաջանում՝ ձեզ, պարո՛ն Քոչարյան, ձեզ նստացնելն ու ազատելն էլի հանուն իրենց աթոռի էր արվե՞լ: Լրագրողի ճշտող հարցին ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոխանցման վերաբերյալ Քոչարյանը պնդում է, որ կառավարությանը 15% փոխանցելը կոռուպցիոն գործարք է ու չի մեկնաբանում էն փաստը, որ գերմանացիքի փոխարեն սեփականատեր է դարձել ռուսական բաժնետերը: Ստեղ էլ զավեշտը նրանում է, որ, օրինակ, ինձ միշտ թվացել է, որ կառավարության գույքն օտարելն է պարունակում կոռուպցիոն ռիսկեր, ոչ թե կառավարությանը ինչ-որ բան նվիրելը: Հետո փորձում է գեներալիտետի ուսերից պատասխանատվությունը հանել (տենաս խի՞) ու պնդել, որ իրենց քաղաքական նկատառումներով են ձերբակալում ու կոչ է անում գեներալներին «խոսել»: Ու ստեղ էլի հարց ա առաջանում՝ ում ա պետք են գեներալը, որ տարիներով պիտի սպասի ու խոսի միայն եթե իրեն ինչ-որ բան է սպառնում, էլ չասեմ, որ ասելու բան ունենային, վաղուց կասեին վարչական դատարան դիմելու փոխարեն: Լրագրողը հարցնում է, թե ինչու Քոչարյանը Փաշինյանի հետ բանավեճի չգնաց, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ ու տենց... մարդը ֆռում ասում ա՝ դե ես դուելի կողմնակից եմ: Տենց լավ չի, Նազարյան Լենային կանչի դուելի, մե երկու հատ քացով տուր բերնին, ֆռա ասա՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի... Վերջում էլ հին ու բարի թեզը մխեց՝ ժողովուրդն է մեղավոր, որ Փաշինյանը դեռ կա: Ասել կուզի՝ էս հիմար ժողովուրդը չի հասկանում, որ Քոչարյան Ռոբերտն է իր միակ փրկությունն ու որ ուրիշ ոչ մեկ չի լինելու... Սերժ Սարգսյանը հակառակն է պնդում, բայց երբ լրագրողը փորձեց Քոչարյանից մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության վերաբերյալ, Քոչարյանն ասեց՝ էդ հարցը Սարգսյանին տվեք: Ազատի՛չ, էս մարդը չի հասկանում՝ ինչ ես ասում: Մի փոքր ավելի մատչելի կբացատրե՞ս, թե՞ ստիպված ես պիտի բացատրեմ... Հետահաշվարկ սկսեմ... ինչ անեմ...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
