«Նիկոլիզմի մունետիկները վազում են կարևոր մայրաքաղաքներ՝ օգնություն խնդրելու». Նաիրի Հոխիկյան
![]() 267 Երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ., 15:12 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Պատահակա՞ն եք համարում ՀՀ քաղաքական իշխանության սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եվրոպա․․․ Հայաստանը հիմա պետականության լիարժեք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը։ Այս ամենի ֆոնին Սյունիքում ՀՀ իշխանությունն ակտիվ զբաղված է Գորիսի, Տեղի, Մեղրիի կառավարման լծակները վերցնելու մարմաջով, գյուղապետերին հանում, իրենց քրոջ տղաներին են նշանակում, քաղաքապետերին բանտ նստեցնում, հանքեր ծախում ու նվեր ստանում։ Հիշո՞ւմ եք, նույնկերպ 1990-ականներին Վանո Սիրադեղյանը մի դղյակ կառուցեց, հետո դա ծախեց ԱԺ-ին, հետո ԱԺ-ն դա նվեր տվեց Վանո Սիրադեղյանին։ Ու երբ մահաբեր վտանգը համարյա մեր շնչին է, Նիկոլիզմի մունետիկները վազում են մի քանի կարևոր մայրաքաղաքներ՝ օգնություն խնդրելու։ Ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապել Մոսկվա, ինչո՞ւ է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում, ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսից տողատակերով աղաչանք հնչեցնում՝ ուղղված թուրքական պետություններին։ Եվ ոչ պակաս տարակուսած հարց․ ինչո՞ւ վարչապետի եվրոպական այցից հետո Ադրբեջանի նախագահն իր հայհոյանքի ու սպառնալիքի ուղղությունը Նիկոլ Փաշինյանից տարավ դեպի Սերժ Սարգսյան, Ալիևն այդքան մտահոգվա՞ծ է ներհայաստանյան վիճակով, որ կոչ է անում 2020-ի համար մեղադրել ոչ թե Փաշինյանին, այլ Սարգսյանին, կամ ինչո՞ւ բանակցությունից դժգոհ ադրբեջանական ԱԳՆ-ն հանկարծ այսօր հայտարարեց, թե «Հայաստանից եկող դրական ազդակներն Ադրբեջանի հետ սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում»։ Ի՞նչ հասցրեցին պայմանավորվել կամ խոստանալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
