«Սյունիքի անվտանգության իրականացումն Իրանը փաստացի իր վրա է վերցրել». Գևորգ Գալստյան
![]() 275 Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 02:06 Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սյունիքի՝ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության մաս, անվտանգության իրականացումն Իրանը փաստացի իր վրա է վերցրել: Երբ ասվում է «բնական դաշնակից», նկատի է առնվում հենց այսպիսի մոտեցում: Այս համատեքստում դրական է ԱՄՆ-ի ուղարկած ազդակները: Եթե հիշենք Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վերջին 40 տարիների քաղաքականությունը, պարզ կհասկանանք, որ ԱՄՆ-ն Իրանի կողմից ցուցաբերվող խիստ վարքագծի ոչ մի դրսևորում առանց, առնվազն, քննադատական արձագանքի չի թողել: Սակայն, այս պարագայում ԱՄՆ-ի կողմից ոչ միայն նման արձագանք չկա, այլև կա Իրանին վերաբերող հարցերում դրական արձագանքներ կապված Մերձավոր Արևելքում վարվող դիվանագիտությանը, որոնք, առաջին հայացքից անուղղակի կերպով, նաև արձագանք են ուղղված մեր տարածաշրջանում Իրանի դրսևորած վարքագծին: Հայաստանի համար ստեղծվել է անչափ մեծ ներուժով բարենպաստ իրավիճակ, որը լիարժեք իրացնելու համար անհրաժեշտ պետական ղեկավարություն չկա: Վերջինիս մասին լավ գիտի նաև Իրանը և բոլոր այն կողմերը, որոնք անմիջական շահագրգիռ կողմ են հանդիսանում Հյուսիս-Հարավ ծրագրի կյանքի կոչման հարցում: Այդիսկ պատճառով՝ գիտակցելով այս իշխանության սպասարկած օրակարգը, հաշվի չեն էլ առնում այս իշխանությանը՝ հայտարարելով դրա մասին, և առաջ են տանում իրենց օրակարգը»: Աղբյուրը` Գևորգ Գալստյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
