ՊՎԾ ղեկավարը կփոխվի. Փաշինյանը դեմ է. «Ժողովուրդ»
![]() 317 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 09:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից: Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլևս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին: Սա դեռեւս վերջնական որոշում չէ, քանի որ Փաշինյանը ցանկանում է նաև տեսնել տեղակալի «պոստը» զբաղեցնող Խառատյանի աշխատանքը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է՝ Փաշինյանը դժգոհություններ է հայտնում Ուլիխանյանի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրան: Երեկ թերթը փորձել է Ուլիխանյանից պարզել, թե ինչ տեղեկություններ ունի իր պաշտոնանկության ու Ժիրայր Խառատյանին ՊՎԾ ղեկավար նշանակելու վերաբերյալ։ Վերջինս հայտարարել է, թե առաջին անգամ թերթից է այդ տեղեկությունները լսում: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանին իշխանության թիմում չեն էլ ճանաչում, շատերի համար անակնկալ է եղել ՀՀ վարչապետի որոշումը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
