«ՀՀ-ում պետական տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու մարդ կա՞». Հակոբ Բադալյան
![]() 285 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 12:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանում պետական տեղեկատվական քաղաքականության համար պատասխանատու մարդ կա՞, որը կապահովեր էս Բաքու-Նախիջևան չվերթի վերաբերյալ որևէ պարզաբանում: Ընդ որում՝ որքան հասկանում եմ, գործ չունենք որևէ արտառոց, ու անգամ աննախադեպ իրավիճակի հետ, բայց տեղի է ունենում տեղեկատվության բավականին «հմուտ» մատուցում: Նախ անհասկանալի կերպով, անորոշ աղբյուրներով տարածվում է, իբրև թե Իրանն իր երկինքը փակել է ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար: Չկա այս տեղեկության պաշտոնական որևէ հաստատում, բայց դրա ֆոնին հմտորեն գնում է ադրբեջանցիների տարածած տեղեկությունը՝ Բաքու-Նախիջևանի մասին: Եվ ստացվում է հետևյալ տպավորությունը՝ Իրանը փակել է, մենք՝ բացել: Հետագա արձագանքները կարելի է պատկերացնել: Եվ դա շատ «նորմալ» է, երբ չկա պետական տեղեկատվական քաղաքականություն, կամ դրա գոյության մասին վկայող ոչինչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
