Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանին տրվեց առաջին միջանցքը, այն էլ՝ ոչնչի դիմաց»․ Ալվինա Աղաբաբյան

«Ադրբեջանին տրվեց առաջին միջանցքը, այն էլ՝ ոչնչի դիմաց»․ Ալվինա Աղաբաբյան
328
Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 13:00

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ, ԱՅՆ ԷԼ՝ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ, ՈՉՆՉԻ ԴԻՄԱՑ
▪Հոկտեմբերի 5-ին Իրանը փակում է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որն այդ տարածքն օգտագործում էր Նախիջևանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով։
▪Հոկտեմբերի 6-ին Հայաստանը բացում է իր օդային տարածքը Ադրբեջանի համար՝ թույլ տալով «Ադրբեջանական ավիաուղիներին» Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներ կատարել մեր օդային տարածքով։
Պատահականությու՞ն։
Ամենևին։
Նման պատահականություններ չեն լինում։
Փաստացի Հայաստանն այսօր թշնամուն տվեց Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան այդքան բաղձալի «միջանցքի» առաջին բաղկացուցիչը՝ օդային միջանցքը։
ՀՀ իշխանությունների այս թուրքամետ քաղաքականության չկասեցման պարագայում հաջորդիվ թշնամուն կտրվի նաև Սյունիքով անցնող ցամաքային միջանցքը՝ Հայաստանը վերջնականորեն պետությունից վերածելով խամաճիկային արհեստական (ժամանակավոր․․․) գոյացության»։

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան