«Այս վարքագծով Արմեն Սարգսյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Էդգար Ղազարյան
![]() 237 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 13:42 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին, մի գրառում էի արել վարչատարածքային բաժանման փոփոխության օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու կամ այն Սահմանադրական դատարանում վիճարկելու հնարավոր սցենարների վերաբերյալ՝ հետևյալ վերջաբանով․ «Հանրապետության նախագահի առաջիկա գործողություններից պարզ կլինի, թե որքանով են ճիշտ կամ սխալ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե նա ոչ թե պետությանը, այլ Հայաստանի Հանրապետությունը կործանող հանցավոր դավաճանախմբի շահերի սպասարկու, ազգադավ սրիկա է կամ՝ ոչ»։ Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից հետո, Հանրապետության նախագահը որոշել է ստորագրել հիշյալ օրենսդրական փաթեթը՝ օգնելով իրենց կարծիքում համոզվել բոլոր այն մարդկանց, ովքեր կմտածեին, որ նա Հայաստանի Հանրապետությունը կործանող հանցավոր դավաճանախմբի շահերի սպասարկու, ազգադավ սրիկա է։ Իր այս վարքագծով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի պահպանմանը պարտավոր է հետևել ինքը։ Սահմանադրության 123 հոդվածի 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Ակնհայտ է, որ առնվազն այս դեպքում, Հանրապետության նախագահն առաջնորդվել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերով, որի ձևավորված կառավարության և Ազգային ժողովի համանուն խմբակցության կողմից հապշտապ և հակաժողովրդավարական գործընթացներով ընդունված այս օրենքը նպատակ ունի ամրապնդել այդ կուսակցության քաղաքական դիրքերը, տապալել տեղական ինքնակառավարումը մեր երկրում՝ հաստատվելով բացարձակ բռնապետություն մեր երկրում։ Իբրև իր ծառայությունների դիմաց պարգևատրում և խրախուսանք՝ Արմեն Սարգսյանն իրավունք է ստացել Նիկոլ Փաշինյանից, պետական այցով, կառավարական օդանավով, մեկնել Իտալիա, որի արդյունքներով Հայաստանում տարբեր ապրանքներ վաճառող իր հետաքրքրությունների և շահերի տիրույթում գտնվող մի շարք ընկերություններ, հավանաբար կընդլայնեն իրենց տեսականին՝ իտալական մի շարք ապրանքներով։ Գալու է ժամանակը, երբ այսօրվա հանցավոր գործունեության համար յուրաքանչյուր ոք կտա իր պատասխանը, կկրի իր արժանի պատասխանատվությունն ու պատիժը։ Հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայաստանի Հանրապետության կործանում չի կարող այդքան հեշտ ու անպատիժ լինել»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
