«Ձեզ ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում․ կարող եք փռշտալ՝ որպես հաստատում»․ Փաշինյան
![]() 445 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 17:51 Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Փաշինյանը հրաժարվեց պատերազմը կանգնեցնելու առաջարկից, որից հետո ունեցանք հազարավոր զոհեր։ «Ի՞նչ պատասխան եք տալու այն ծնողներին, որոնց աչքերին նայելով պիտի ասեք՝ գիտե՞ք, ես այդ մեծ կամքը չունեցա պատերազմը դադարեցնելու՝ թեկուզ ինձ դավաճան անվանելու գնով․․․ միևնույն է, այսքանից հետո ձեզ և՛ դավաճան են անվանում, և՛ կապիտուլյանտ»,- ասացԿյուրեղյանը։ «Ձեզ ավելի մեծ դավաճան և կապիտուլյանտ են անվանում, եթե դուք տեղյակ չեք․կարող եք փռշտալ՝ որպես հաստատում։ Ընտրությունների արդյուքները դրա մասին են վկայում և ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- պատասխանեց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը առաջարկից չի հրաժարվել, Ադրբեջանը չի հետևել պայմանավորվածությանը։ «Այո՛, ես ինձ մեղավոր եմ համարում՝ այդ թվում բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018-ից հետո»,- հավելեց նա։ Արմենուհի Կյուրեղյանին հայտարարվեց նախազգուշացում՝ ոչ պատշաճ բառապաշարի համար։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
