7 շրջաններն ու Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը գաղտնիքներ է բացահայտում
![]() 931 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 18:36 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանի հարցին, բացահայտումներ արեց 2018թ-ից հետո ընթացող բանակցային պրոցեսի մասին։ «Օրինակ, 2018թ-ին ես կարող էի գալ, այդ բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել. «Ժողովուրդ ջա՛ն, ուրեմն բանակցություններն այն կետում են, որ մենք հիմա ստիպված ենք 7 շրջանները վերադարձնել և արձանագրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի և այլ տարածքներ»։ Ինչո՞ւ դա չեմ արել։ Նախ՝ բանակցային բովանդակության բացահայտումը միջազգային սկանդալի, իրադրության անխուսափելի լարման կբերեր ու տպավորություն կստեղծեր, թե ես ուղղակի առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ, որ սենց է վիճակը և հրաժարվում եմ պայքարել իրադրության որևէ փոփոխության համար: Բանակցային պրոցեսի այս բացահայտման արդյունքը լինելու էր շատ ավելի վատ, քան այն, ինչ կա հիմա»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 2017թ-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն պաշտոնապես հայտարարել էր, որ բանակցությունները փակուղի են մտել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
