«Բանակցային գործընթացը ֆեյք էր, բլեֆ». Փաշինյան
![]() 364 Չորեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2021 թ., 18:54 ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է բանակցային գործընթացը որակել որպես ֆեյք գործընթաց: «Պատճառն այն է, որ բանակցային ամբողջ գործընթացը, որի վրա էդքան հղում եք անում, եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: 1998 թվականից Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային սեղանից: 1999 թվականին Հաայաստանի Հանրապետությունն ընդունել է կոնսեսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան, որտեղ ասվում է հետևյալը: Մարդու իրավունքների՝ ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ ընդհակառակը, ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության ներսում: Հաջորդը, երբ որ այդ նույն 99 թվականից հետո 2000-ականներին ՀՀ-ը ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղն ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ Հայաստանի Հանրապետությունը 3 քայլանի գործողությամբ Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ ֆեյք, որովհետև այս նույն իշխանության ներկայացուցիչները նույն համոզվածությամբ ասում են՝ այսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ: Էդ ամեն ինչը բլեֆ է, չի եղել այդպիսի բան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
