Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Թրքադրբեջանը կունենա բոլոր նախադրյալներն ու պատճառաբանությունները բլիցկրիգ կատարել Սյունիք». Դավիթ Գրիգորյան

«Թրքադրբեջանը կունենա բոլոր նախադրյալներն ու պատճառաբանությունները բլիցկրիգ կատարել Սյունիք». Դավիթ Գրիգորյան
456
Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 00:24

Շրջակա միջավայրի մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԱՏՌԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ
Թուրքերը փակել են Իրանի հետ սահմանային բոլոր 4 անցակետերը։ Այս պահին որևէ իրանական բեռնատար չի կարող մուտք գործել Իրանից թուրքիա։
Դիլուչու, Կուրբուլագ, Կապիկոյ, Եսենդերե անցակետերը իրանա-թուրքական ցամաքային հաղորդակցության հիմնական երակներն են։ Իրանին այժմ ընտրության առաջ են կանգնեցնում․ Հայաստան, թե թուրքիա ու ադրբեջան։ Ծանր որոշում է սպասվում կայացնել․ մոտ 10 թուրք-ադրբեջանական անցակետ դեպի Ռուսաստան ու Եվրոպա, թե մեկ հայկական՝ դեպի բոլոր ուղղություններ։
Եթե ի պատասխան Իրանն այսօր կամ մոտ ապագայում փակի իրանա-ադրբեջանական սահամանային անցակետերը, ապա թրքադրբեջանը կունենա բոլոր նախադրյալները ու պատճառաբանությունները բլիցկրիգ կատարել Սյունիք՝ արևելքից ու արևմուտքից։ Այս սցենարն ավելի հավանական է դառնում Իրանի ու թրքաբեջանի ընթացող զորավարժությունների ֆոնին։
Գրեթե վստահ եմ, որ Իրանը կանխատեսում է նման ելքն ու պատրաստվում է պաշտպանել իր կենսական շահը ՀՀ տարածքում։ Իրավիճակը սրվում է անդադար»։

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան