Արմեն Խաչատրյանը լծվել է գործի. պետք է հաղթեն Առուշ Առուշանյանին. «Ժողովուրդ»
![]() 253 Հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս օրերին ջանք չի խնայում Գորիսի համայնքապետի ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանի վրա պարտավորություն է դրված. պետք է Գորիսում «հեղափոխություն» իրականացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ նաև դա է պատճառը, որ Արմեն Խաչատրյանն է երաշխավորել հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկի պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը համայնքապետի ընտրություններում: Երեկ Խաչատրյանը Աբունցին խորհրդարան է «տարել», խմբակցության տարբեր պատգամավորների հետ հանդիպում կազմակերպել. խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և խմբակցության քարտուղար Նազենի Բաղդասարյանի հետ առանձին է հանդիպումներ կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ գորիսեցիները Աբունցին գիտեն՝ որպես մաքսատան աշխատակից, որն այդ համակարգում է եղել դեռևս 1998 թվականին: Աբունցը Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը եղել է բեռների զննման մաքսային տեսուչ, այնուհետև՝ ավագ տեսուչ, գլխավոր տեսուչ, մաքսատան բացթողնման բաժնի պետ: Ըստ իշխանության մեր աղբյուրների՝ Աբունցին վերջերս են ՔՊ-ական «դարձրել» ու ներգրավել քաղաքական կուսակցության ու պրոցեսների մեջ, քանի որ տևական ժամանակ Գորիսում ուժեղ թեկնածու են փնտրել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
