«Այդ պատերազմից հետո է Թուրքիան խոսել վեցի ձևաչափի մասին». Հակոբ Բադալյան
![]() 287 Ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ., 00:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մոսկվայում Իրանի նախարարի հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարում է, որ քննարկել են 3+3-ի հարցը: Հաջորդ օրը, չգիտես ինչու, սրվում է թուրք-իրանական հարաբերությունը, կանգնում է բեռնափոխադրումը: Հայկական տիրույթում գրեթե միաբերան կրկնում են, թե 3+3-ը թուրքական միտքն է: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է Թուրքիան դժգոհ: Եթե դժգոհ չէ, ինչո՞ւ է տեղի ունենում Իրանի հետ հարաբերության սրացում, չէ՞ որ պետք է գոհ լինի, որ Մոսկվայում քննարկվում է «իր» 3+3-ը: Եթե Մոսկվայի քննարկման հաջորդ օրը զարգանում է թուրք-իրանական լարումը, կնշանակի Թուրքիան դժգո՞հ է: Թե՞ Իրանն է դժգոհ, որովհետև 3+3-ը քննարկվում է մի պայմանով, որից Թեհրանն այնքան էլ «ոգևորված» չէ: Իսկ 3+3-ը, հիշեցնեմ, դեռ պատերազմի օրերին նախաձեռնել է Իրանը: Այդ պատերազմից հետո է Թուրքիան խոսել, այսպես ասած, վեցի ձևաչափի մասին: Ընդ որում՝ 6-ը դեռ չի նշանակում 3+3, կամ դեռ չի նշանակում այն երեքը, որ նկատի ունի Իրանը: Այս ամենին վերաբերյալ հայ հանրությանը տարբեր սեգմենտներից մատուցվում է թերևս 3 բառ՝ մեկը ռուս, մեկը թուրք, մյուսը՝ սորոս»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
